46դիտումների քանակը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների բացակայությունների հարցին և վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ընտրողները ինչպես պետք է քվեարկեն նրանց օգտին:

«Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ոչ միայն ձեր նշած ուժին, այլև ընդհանրապես «պատերազմի եռագլուխ կուսակցությանը» ձայն տալու որևէ պատճառ չունի, և ընդհակառակը՝ ունի բազմաթիվ պատճառներ՝ մեկը մյուսից հիմնավոր, այդ ուժերին ընդհանրապես ձայն չտալու, որովհետև քվեարկել այդ ուժերից որևէ մեկի օգտին` նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ 6 տարի է անցկացրել ԱԺ-ում, նստած է եղել այնտեղ և չի հիշում մի հարցուպաստասխան, որ բաց թողած լինի, եթե ինչ-որ առանձնահատուկ պատճառ չի եղել: «Չեմ զարմանա, եթե պարզվի՝ ոչ մի հարցուպատասխանից չեմ բացակայել: Իսկ այդ բացակայությունը մեկ բանի վկայությունն է. այդպիսով նրանք ընդունում են իրենց պարտությունը այս քաղաքական երկխոսության մեջ, և կարծում եմ, նաև մյուս կողմից` կամաց-կամաց վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են Ազգային ժողովից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ այլ նորություններ