68դիտումների քանակը

Նորվեգիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Բերգլոտ Հովլանդը ապրիլի 15-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (նստավայրը՝ Վրաստան)։

ԿԸՀ–ից հայտնում են, որ դեսպանին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

ԿԸՀ-ն և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագիրը դեռևս նախորդ տարի հայտարարել էին ARTEMIS ծրագրի մեկնարկի մասին։ Այն ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը։ Փաստաթղթի ստորագրմանը մասնակցել է նաև Նորվեգիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպանը։

Դեսպան Հովլանդը հետաքրքրվում էր նախագծի աշխատանքներից և ԱԺ ընտրություննների նախապատրաստական ընթացքից։

Նմանատիպ այլ նորություններ