Այսօր դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նշել է, որ հակառակորդը խմբերով, ջոկատներով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով ու մինչև 7,5 կմ խորությամբ։ Եվ այս պահին ադրբեջանական ԶՈւ որոշակի խմբեր գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ՝ շրջափակման մեջ։
