1462դիտումների քանակը

Մասնագետների միջազգային թիմը մշակել է ունիվերսալ պատվաստանյութ գրիպի շտամների մեծ մասի դեմ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։

Գրիպի վիրուսն ունի երկու հիմնական տարբերակ՝ A և B, բայց դրանք արագորեն հարմարվում են գոյություն ունեցող պատվաստանյութերին, և ամեն տարի պետք է նոր դեղամիջոցներ ստեղծվեն: Սա պահանջում է զգալի ֆինանսական և ժամանակային ծախսեր և միշտ չէ, որ արդյունավետ է, քանի որ որոշակի շտամների դեպքում պատվաստումը կարող է դեռևս չաշխատել:

Երկու նոր պատվաստանյութեր, որոնք ի սկզբանե մշակվել են COVID-19-ի դեմ պայքարելու համար, հիմնված են ՌՆԹ (mRNA) տեխնոլոգիայի վրա։ Այս մեթոդը ներառում է վիրուսի գենետիկ կոդի բեկորների ներմուծում, որոնք ստիպում են իմունային համակարգին արտադրել հակամարմիններ՝ սպիտակուցներ, որոնք ոչնչացնում են պաթոգենը, եթե այն մտնում է օրգանիզմ: Գրիպի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են գենետիկական կոդի մի քանի տեսակներ, ինչը հանգեցրել է որոշակի սպիտակուցների արտադրության խթանմանը։

20 մկների, որոնք նախկինում գրիպ չեն ունեցել, ներարկել են դեղամիջոցի տարբեր համակցություններ։ Մկների մի մասը ստացել են միայն երկու տեսակի mRNA, իսկ մյուսները ստացել են չորս:

Հետագա վերլուծությունները ցույց տվեցին, որ բոլոր կենդանիների մոտ հակամարմինների արտադրության որոշակի աճ է գրանցվել, սակայն քառավալենտ պատվաստանյութ ստացած մկները ամենապաշտպանվածն են եղել: Բացի դրանից, մասնագետները նկատել են, որ որոշ համակցություններ հանգեցնում են ցիտոտոքսիկ T բջիջների աճին, որոնք կարևոր դեր են խաղում ինչպես մկների, այնպես էլ մարդկանց մոտ գրիպի դեմ պայքարում:

Նմանատիպ այլ նորություններ