42դիտումների քանակը

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ոստիկաններ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, և մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը։ Յուրաքանչյուրիդ պատասխանատվության ու սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում առավել արհեստավարժ ու բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը:

Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:

Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»:

Նմանատիպ այլ նորություններ