Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում ասել է, որ քաղաքապետարանը մշակութային միջոցառումներն իրականացնում է օրենքի տառին համապատասխան։
«Մշակութային միջոցառումը բացառիկ տեսակներից է, որտեղ ճաշակային հարցեր ու խնդիրներ կան։ Եվ բազմաթիվ խնդիրներից ելնելով՝ դեռ 2018-2019 թվականներին շատ կոնկրետ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, ու ընթացակարգերը քաղաքապետարանը պահպանում է», - նշել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների որակն ու ծավալը, տրամաբանությունը խոսում են այն մասին, որ ճիշտ և լավ աշխատանք է արվել։
