Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին և 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Ապրիլի 21-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Ապրիլի 21-ին և 22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
