32դիտումների քանակը

ԱՄՆ պատերազմի նախարարը հանդես է եկել իրանական զինվորականներին և ԻՀՊԿ-ին ուղղված հայտարարություններով:

«Մենք գիտենք, թե ինչ ռազմական ակտիվներ եք տեղափոխում և որտեղ: Մենք կատարում ենք համալրում, և մեր ուժերն այժմ ավելի շատ են, քան երբևէ»,- զգուշացրել է Պենտագոնի ղեկավարը:

Հեգսեթի համոզմամբ՝ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, քանի որ «նրանք ո՛չ նավատորմ ունեք, ո՛չ էլ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի իրական պատկերացում: Ըստ նրա՝ միջազգային ջրերով օրինականորեն անցնող առևտրային նավերի վրա հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր արձակելու սպառնալիքները վերահսկողություն չէ, այլ՝ ծովահենություն»:

Նա Իրանի ղեկավարությանը խորհուրդ է տվել ընտրել բարգավաճ ապագա, «ոսկե կամուրջ» Իրանի ժողովրդի համար: Մինչդեռ սխալ ընտրության դեպքում, երկրին սպասում են շրջափակումներ, ենթակառուցվածքների, էներգետիկայի և էլեկտրացանցերի վրա ընկնող ռումբեր։

Ըստ Հեգսեթի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, նախարար Սքոթ Բեսենթի գլխավորությամբ, գործարկում է «Տնտեսական ցասում» (Operation Economic Fury) գործողությունը՝ տնտեսական ճնշումը հասցնելու առավելագույնի:

«ԱՄՆ-ի զինված ուժերը սահուն կերպով լայնածավալ ռազմական գործողություններից անցել են համաշխարհային մակարդակի շրջափակման»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Նա հայտարարել է, որ նախագահ Թրամփի հրահանգով ռազմական գերատեսչությունը երաշխավորել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Միևնույն ժամանակ նշել, որ նախընտրում են դա անել «լավ ձևով»՝ փոխնախագահի և բանակցողների թիմի առաջնորդած գործարքի միջոցով:

Նմանատիպ այլ նորություններ