Աշխարհաքաղաքական բարդություններով պայմանավորված՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում պարարտանյութերի գները զգալի աճ են արձանագրել, և դա նաև մեր շուկաներում է արձանագրված: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ Կառավարությունն աջակցություն տրամադրելու որոշում ունի, ինչպես նախկինում՝ տարիներ առաջ ստեղծված նման իրավիճակում է եղել:
«Մեխանիզմը հետևյալն է՝ 8000 դրամը գերազանցող գումարը Կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավելի, քան 3000 դրամ՝ հաշվի առնելով մեր ֆինանսական սահմանափակումներն այս պահին:
Եթե գինը եղավ 11000 դրամ, 3000-ը փոխհատուցում ենք, դառնում է 8000: Եթե գինը եղավ 11500 դրամ, նորից 3000 ենք փոխհատուցում, ստացվում է քաղաքացիների համար՝ 8500: Եթե եղավ 10500 դրամ, 2500 ենք փոխհատուցելու, որպեսզի գինը դառնա 8500 դրամ, և այսպես շարունակ: Ընդ որում՝ և՛ ազոտական, և՛ ֆոսֆորական, և՛ կալիումական, և՛ դրանց համակցված պարարտանյութերին է դա վերաբերում:
Կառավարության որոշումը դեռ չկա, եթե ուրբաթ օրը ընդունենք, դրանից հետո գործընթացը տեղի կունենա»,- ասաց նա:
