7դիտումների քանակը

Թուրքիայում այսօր ևս դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Մեր դպրոցներից մեկում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ Մենք ստացել ենք զոհերի մասին հաղորդագրություններ։ Ցավոք, կան զոհեր», - ասել է Քահրամանմարաշ նահանգի նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը։

Կրակոցները տեղի են ունեցել Օնիկիշուբաթ շրջանի ավագ դպրոցում։ CNN Turk-ի փոխանցմամբ՝ զոհվել է չորս մարդ՝ երեք աշակերտ և մեկ ուսուցիչ։ Քսան մարդ վիրավորվել է, որոնցից չորսը գտնվում են ծանր վիճակում։

Հարձակվողը ութերորդ դասարանի աշակերտ էր, նախկին ոստիկանի որդի։ Նա, ենթադրաբար, վերցրել է հոր ատրճանակը, ասել է Ունլյուերը։

«Հարձակվողը եկել է հինգ ատրճանակով և յոթ փամփուշտատուփով և հարձակվել երկու դասարանների վրա»,- ասել է նահանգապետը։

Նմանատիպ այլ նորություններ