49դիտումների քանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների ստացած եկամուտը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, որը կազմում է 61,760 դրամ։

​«Մեր թոշակառուները նույնիսկ մարզային այցերի ընթացքում իրենք են հաշվարկներ անում։ Ուզում եմ ասել՝ նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մեջ 6,000 դրամն առողջապահական ծախսերն են»,- ասել է նա՝ հավելելով, որ սա արձանագրում են հեղափոխությունից 8 տարի անց, քանի որ հետևողականորեն են գնացել այդ ճանապարհով։

​Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում սոված թոշակառու չկա։

Նմանատիպ այլ նորություններ