24դիտումների քանակը

Ազգային ժողովն ապրիլի 17-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին երեք օրերին փաստաթղթի քննարկման շրջանակում իշխանությունների հասցեին ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին եւ բազմաթիվ հակափաստարկներ ներկայացրել:

«Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետեւ մենք մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից, այն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով եւ որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ու նրանց սատելիտները մեզ անընդհատ մտցրել են ու պահել են փակուղում եւ ամեն ինչը բացարձակապես բացատրել են դրանով: Մենք մեր երկիրը դուրս ենք բերել փակուղուց: Սրա համար խիզախություն է պետք, եւ մենք այդ խիզախությունը ցուցաբերել ենք»,- արձանագրել է երկրի վարչապետն ու մանրամասն խոսել ընդդիմության հնչեցրած մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին: «Երբեք չեմ ունեցել եւ չունեմ այն հրապարակային հայտարարված ու գրավորից դուրս որեւէ պայմանավորվածություն: Այո՛, հենց առանցքը եւ նրբությունը դա է: Բոլոր պայմավորվածությունները ձեռք բերված են եւ հրապարակված են այդ պայմանավորվածությունները: Դուք եկեք պայմանավորվածությունների բովանդակությունից խոսացեք: Չունե՛ն ասելիք»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ այլ նորություններ