33դիտումների քանակը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ իր կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում Է Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգման պրակտիկան՝ հաղորդել է ANSA-ն։

Իտալաիսրայելական հուշագրի գործողության դադարեցման մասին նամակը պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն ուղարկել է իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացին:

Պաշտպանական համագործակցության շրջանակը սահմանող հուշագիրը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 13-ին, պետք է երկարաձգվեր յուրաքանչյուր հինգ տարին մեկ։

Իտալիայի վարչապետը նաև մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

«Մենք պետք է շարունակենք աշխատել միջազգային մակարդակով խաղաղ բանակցությունների առաջմղման ուղղությամբ, որպեսզի կայունացնենք իրավիճակը և վերաբացենք վառելիքի ու պարարտանյութերի մատակարարման համար կենսականորեն կարևոր առևտրային ուղին»,- նրա խոսքերը մեջբերել է ANSA-ն

Նմանատիպ այլ նորություններ