19դիտումների քանակը

ԱՄՆ Սենատը ձայների 47 կողմ և 48 դեմ հարաբերությամբ չի ընդունել բանաձևը, որը նախատեսում էր սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորություններն Իրանում, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Հունիսի 3-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հաջողվեց աջակցել բանաձևին, քանի որ դեմոկրատներին էր միացել չորս հանրապետական։ Ի դեպ, Ներկայացուցիչների պալատին դա հաջողվեց միայն չորրորդ անգամ քվեարկելուց հետո:

ԱՄՆ Սահմանադրությունը պատերազմ հայտարարելու լիազորություն է տալիս ոչ թե նախագահին, այլ Կոնգրեսին։ Վերջին շրջանում, սակայն, Միացյալ Նահանգներում ակտիվ քննարկվում էր հարցը, թե արդյոք նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հաստատման երկարատև ռազմական գործողություններ իրականացնել մեկ այլ պետության դեմ։ Թրամփի վարչակազմը կարծում է, որ այս դեպքում սահմանափակումներ չկան։ Դա էլ դրդել էր Կոնգրեսի մի քանի անդամի պատրաստել բանաձևեր, որոնցով նախագահ Թրամփից պահանջվում է Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել միայն օրենսդիր մարմնի հաստատմամբ: Սակայն այդ բանաձևերից ոչ մեկը չի ընդունվել Կոնգրեսում:

Նմանատիպ այլ նորություններ