Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը;
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Մեքենաներից մեկում եղել են մոտ 18 ուղևորներ, հիմնականում երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։
Վթարի հետևանքով զոհեր չկան։ Մարմնական թեթև վնասվածքներով, քերծվածքներով մի քանի երեխաներ տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ–ից։
