25դիտումների քանակը

Հունիսի 16-ին՝ ժամը 20։57-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Volvo և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը մահացել է։

Փրկարարները Mercedes-Benz-ի վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից։ Չորս ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Նմանատիպ այլ նորություններ