Դելավեր նահանգի Ուիլմինգտոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ըստ տեղի ոստիկանության պետ Ուիլֆրեդո Կամպոսի։
Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին քաղաքային հիվանդանոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու վիրավորի մասին։
«Զոհերից մեկը, ցավոք, մահացել է ստացած վնասվածքներից», – լրագրողներին ասել է Կամպոսը։
ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է Դելավեր նահանգի Ուիլմինգթոնի հիվանդանոցում կրակոցներ արձակելու մեջ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության վարչությանը։
