30դիտումների քանակը

Հունիսի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Լանջառ գյուղի վարչական տարածքում, բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, կա 4 վիրավոր, որոնցից 3-ն անչափահաս են։ Վիրավորներից 1-ը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Նմանատիպ այլ նորություններ