32դիտումների քանակը

Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ:

Այս մասին Truth Social սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ: Նաև, այն պատմությունը, թե ԱՄՆ-ը Իրանին 300 միլիոն դոլար է վճարում, կեղծ լուր է՝ տարածված «Հիմարոկրատների» (Dumocrats) կողմից»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում մարտական գործողություններին։

Նմանատիպ այլ նորություններ