Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Արգենտինայի հավաքականի ամենաերիտասարդ և ամենատարեց գոլի հեղինակը աշխարհի առաջնությունների պատմության մեջ:
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Ալժիրի հավաքականի դեմ խաղում Մեսսին գրանցել էր հեթ-տրիկ։
Հունիսի 24-ին Մեսսին կդառնա 39 տարեկան։ 20 տարի առաջ՝ 2006 թ. աշխարհի առաջնությունում, նա գոլի հեղինակ էր դարձել Սերբիայի եւ Չեռնոգորիայի հավաքականների դեմ խաղում ։
