32դիտումների քանակը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Միության երկրների արգործնախարարները համաձայնության են եկել Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման շուրջ:

Նոր սահմանափակումները կսահմանվեն՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների, որոնք խախտում են նավագնացության ազատությունը, առաջին հերթին՝ Հորմուզի նեղուցում, որը նավթի համաշխարհային մատակարարումների համար առանցքային ուղի է:

Ըստ Կալասի՝ նավիգացիայի ազատությունը չի կարող փոխարինվել «վճարիր անցման համար» սխեմաներով: Սպասվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց կոնկրետ ցուցակները կպատրաստվեն առաջիկա շաբաթներին:

Նմանատիպ այլ նորություններ