24դիտումների քանակը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Արման Պողոսյանը և Ավագ Ավանեսյանը մասնակցել են Հայ-բրիտանական առևտրի պալատի անդամ ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված հանրային-մասնավոր երկխոսությանը։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Ավագ Ավանեսյանն իր ելույթում անդրադարձել է պետական գնումների գործընթացում հավասար հասանելիություն և արդար մրցակցություն ապահովելու համար ձեռնարկվող քայլերին, Հայաստանի տեղական կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, ինչպես նաև պետական գնումների համակարգի թվայնացման գործընթացին:

Արման Պողոսյանը խոսել է հարկային քաղաքականության կանխատեսելիության բարձրացման և քաղաքականությունների մշակման գործընթացում մասնավոր հատվածի ներգրավվածության մասին: Անդրադարձ է կատարվել նաև ներկայումս մշակվող հարկային նոր հայեցակարգի հիմնական նպատակադրումներին և առանցքային շեշտադրումներին:

Քննարկումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, և մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու ոլորտներում ունեցած իրենց փորձառությունը և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը:

Նմանատիպ այլ նորություններ