27դիտումների քանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն այլ տարբերակ չունի և պետք է պատվիրակություն ուղարկի Իսլամաբադ՝ բանակցությունների համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն գտնվում է շատ ուժեղ բանակցային դիրքում և ակնկալում է «մեծագույն գործարք» կնքել:

Թրամփը նաև ընդգծել է, որ ծովային շրջափակումը հսկայական հաջողություն է դարձել, և Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ: Նա կրկին ակնարկել է, որ մտադիր չէ երկարաձգել հրադադարի ռեժիմը՝ նշելով, որ դրա ավարտին քիչ ժամանակ է մնում:

Թրամփը հավելել է, որ Իրանը, հավանաբար, համալրում է հրթիռների պաշարները և վերախմբավորում ուժերը, սակայն ԱՄՆ-ը պատրաստ է հարվածներ հասցնել երկրի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կամուրջներին և էլեկտրակայաններին

Նմանատիպ այլ նորություններ