2021 թվականին ստորագրված և Ազգային ժողովի կողմից վավերացված «Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրից բխող հերթական օրենսդրական նախաձեռնությունն է ներկայացվել քննարկման:
«Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին և դիրեկտիվներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ապրիլի 14-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ:
Փոխնախարարի խոսքով օրենսդրական փոփոխությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտում ապահովագրական պարտավորություններին: Մասնավորապես, սահմանվում են պահանջներ օդանավ շահագործողի վկայական ունեցող կազմակերպությունների, թռիչքային և սպասարկող անձնակազմերի, ուղեբեռի, բեռի, ինչպես նաև երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով:
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքը և ընդունել նոր, ամբողջական կարգավորում նախատեսող օրենքի նախագիծը, որը կսահմանի ոլորտում գործող հիմնական սուբյեկտների միջև իրավահարաբերություններն ապահովագրության բնագավառում, ինչպես նաև ապահովագրության նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանեցված Եվրամիությունում գործող պահանջներին:
Փոփոխությունների փաթեթում հաշվի են առնվել նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից 2024 թվականին կատարված թարմացումները:
Նախագիծը նախատեսում է նաև օրենքից բխող պահանջների կատարման մեխանիզմները, պատասխանատվության միջոցները, վեճերի կարգավորման ընթացակարգերը և այն սուբյեկտների շրջանակը, որոնց նկատմամբ օրենքը կիրառվելու է:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:
Դիտումների քանակ10
- Ապրիլի 15-ը՝ Արվեստի համաշխարհային օր17:3914 Ապր, 2026
- Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար17:3314 Ապր, 2026
- Մասիս համայնքի Սայաթ Նովա բնակավայրում հիմնվել է խելացի անասնաշենք17:2814 Ապր, 2026
- Իրանական կողմը շատ է ուզում գործարք կնքել. Թրամփ17:1814 Ապր, 2026
- Քննարկվել է Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը17:1214 Ապր, 2026
- Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի17:0614 Ապր, 2026
- Լուրեր 17:00 | Մարդու բարեկեցությունը կախված է նրանից, թե պետությունը որքան գումար է ծախսում նրա համար. վարչապետ17:0014 Ապր, 2026
- Սամվել Կարապետյանի գործի նախաքննության ընթացքում ՔԿ կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել. պարզաբանում16:5414 Ապր, 2026
- Վարդաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ16:4714 Ապր, 2026
- Մադյարը խոստացել է չարգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը16:4614 Ապր, 2026
- Առաջիկա օրերին հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1, -4 աստիճան ցուրտ16:3714 Ապր, 2026
- Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ16:3014 Ապր, 2026
- Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը հետևողականորեն կյանքի կոչելու հարցեր
