46դիտումների քանակը

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այդ մասին տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջից:

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

Նմանատիպ այլ նորություններ