Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
Խնդրում ենք՝
- հեռու մնալ գետամերձ տարածքներից,
- չմոտենալ վարարած գետերին,
- ճանապարհներին լինել առավել ուշադիր»։
