43դիտումների քանակը

Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանն ու Հայաստանը միացնող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը, համապատասխան հայտն արդեն ստացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտում: Այս մասին գրում է SPUTNIK Грузия-ն։

Ըստ փաստաթղթերի՝ խողովակաշարի տեղակայման փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին:

«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար»,- ասված է տեղափոխման հիմնավորման մեջ:

Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։ Վրաստանից եկող խողովակաշարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում վրացական տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։

Նմանատիպ այլ նորություններ