Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի որևէ աջակցության կարիք չունի․ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեղադրելով դաշինքի երկրներին անգործության մեջ՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ
Ըստ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ոչինչ չեն արել Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ։
«Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի կողմից տրամադրվող որևէ բանի կարիք չունի, բայց մենք երբեք չենք մոռանա այս շատ կարևոր իրավիճակը»,- նշել է նա։
Ավելի վաղ՝ մարտի 17-ին, Թրամփը նաև գրել էր, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի երկրներից օգնության կարիք չունի և չի ունեցել՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մեծ ռազմական հաջողության է հասել։
