Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է երկրում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մի շարք երկրների ցուցաբերած օգնությանը:
«Պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարություններին համագործակցության համար իրանցիների տեղափոխման հարցում:
Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է Արաղչին:
