78դիտումների քանակը

Ադրբեջանի արտգործնախարարությունն անկեղծ երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերներից ստացած աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար՝ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանին ցուցաբերած համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը»,- ասված է հայտարարությանում։

Բաքուն շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, և միջազգային կազմակերպություններին, որոնք «այս ընթացքում կանգնած էին Ադրբեջանի կողքին, և գնահատել է նրանց շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը»։

Գրառմանը կից նկարում պատկերված է նաև Հայաստանի դրոշը:

Նմանատիպ այլ նորություններ