772դիտումների քանակը

Հադրութցի մոդել Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում` ներկայացնելով Հայաստանը։

Վերայի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ` այդպես էլ չտեսնելով դստերը։

«Միսիս Եվրոպա» մրցույթն անցկացվում է 15 տարուց ավելի: Մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի, օրինակելի մայր է, հայրենասեր կին:

«Այս տարի Mrs Europe 2022 մրցույթում ես ներկայացրեցի Հայաստանը, իսկ Լյուսին ներկայացրել է Հայաստանը Woman of the Universe 2022 մրցույթում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերա Սաֆարյանը՝ նշելով, որ երկուսն էլ ունեն պատվո մրցանակներ և ընդգրկվել են լավագույն հնգյակում:

«Ի դեպ երկուսս էլ արցախցի ենք ու հայ:

Հ.Գ. Ես ծնվել ու մեծացել եմ Արցախում, Լյուսին մանկությունը անցկացրել է Արցախում, հետո ապրել Երևանում։

Արցախը Հայաստան է ու վերջ»,-գրել է Սաֆարյանը։

news-pic
news-pic

Նմանատիպ այլ նորություններ