799դիտումների քանակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի նիստ։

Նմանատիպ այլ նորություններ