821դիտումների քանակը

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների):


ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 5 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1673 ընտրող:


ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ:


Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ըստ համայնքների այսօր՝ ժամը 11.00-ից սկսած, կհրապարակվի երեքժամյա պարբերականությամբ:

Նմանատիպ այլ նորություններ