Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղի ունեցած ԱԺ ընտրություններին՝ նշելով, որ ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են ընտրական խախտումներից։
«Բողոքում են մարդիկ, ովքեր համատարած երկրով մեկ բաժանել են ընտրակաշառք։ Եվ միակ բանը, որից լեգիտիմորեն կարող են բողոքել, դա այն է, որ ահռելի քանակի մարդ, գումարը վերցնելով, իրենց ձայն չի տվել», - ասել է նա և հավելել, որ ևս մեկ անգամ շնորհավորում է բոլորին այս կարևորագույն հաղթանակի կապակցությամբ.
«Իսկ մեր ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ», - շեշտել է Տիգրան Ավինյանը։
