Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն X-ի իր պաշտոնական էջում ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սանդուն ընդգծել է, որ այդ հաղթանակը ձեռք է բերվել՝ չնայած արտաքին զանգվածային միջամտությանը:
«Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը իրականացվեց չնայած զանգվածային արտաքին միջամտությանը։ Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը և սերտ համագործակցությանը առաջիկա տարիներին»,- գրել է նա։
