40դիտումների քանակը

Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:

ԱԽ–ից հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:

Նմանատիպ այլ նորություններ