Ապանված 3-ամյա Տիգրանի հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման. Radar Armenian տեղեկացավ Դատական դեպարտամենտից։
«Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրան Օ.-ին կյանքից զրկած հայրը՝ Ա.Օ.-ն»,-ասացին դեպարտամենտից։
Հիշեցնենք՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16։30-ի սահմաններում կորել է։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելով սպանել է նրան։
