940դիտումների քանակը

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ գրանցված բազմաթիվ մահերի կապակցությամբ։

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։

Նա հայտարարել է, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ճանապարհն է, և նշել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով։

Նմանատիպ այլ նորություններ