Այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը։ Քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ծավալված իրադրությունը։ Պուտինը նշել է, որ ինքն այդ հարցով հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության շուրջ։
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրմանն օպերատիվ արձագանքելու համար։
