203դիտումների քանակը

Երևանում ընթացող առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է պատերազմում զոհված տղաներին։

Նորընծա չեմպիոնին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Նշենք՝ մրցումային երկու օրերի ընթացքում հայ մարզիկ-մարզուհիներն արդեն 17 մեդալ են նվաճել, որոնցից 1-ը ոսկե, 2-ը՝ արծաթե, 14-ը՝ բրոնզե։

Նմանատիպ այլ նորություններ