196դիտումների քանակը

Այսօր կառավարությունը հերթական նիստին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում կատարեց վերաբաշխում և 276 մլն 678 հզր դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դպրոցների վերանորոգման, կառուցմանը զուգահեռ գույքի ձեռքբերման կարևորությանը: «Ունենք դեպքեր որ շենքը կառուցում ենք, հետո մի տարի ման ենք գալիս, թե գույքը ոնց ձեռք բերենք»,-ասաց նա և նշեց, որ նախապես մինչև անգամ վարագույները պետքէ նախագծվեն:

Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման գործընթացին, նա նշեց, որ այդ համակարգը կայացման իր վերջնական փուլում է և պետք է արդարությունը և արդյունավետությունը ապահովել:

«Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք ունի պատշաճ որակավորում: Այսինքն հիմա խնդիրը հնարավորինս արագ ներդնել մանկապարտեզների, դաստիարակ ուսուցիչների, արվեստի դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգ, որի էֆեկտներից մեկը նրանց պատշաճ աշխատավարձ ստանալն է»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կամավոր ատեստավորման գործընթացին զուգընթաց մենք տեսնում ենք, որ ուսոուցիչների շրջանում բավական մեծ ակտիվություն կա, նրանք միջոցներ են ձեռնարկում վերապատրաստվելու համար, երբեմն գումար են ծախսում դրա համար:

Նմանատիպ այլ նորություններ