Այսօր «Գաֆեսճյան արվեստի կենտրոնում» ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչբերի պալատի խոսնակ Նենսի Փելոսին փորձագիտական շրջանակների հետ հանդիպմանը, արտաքին մարտահրավերներին անդրադառնալով, կրկին դատապարտեց Ադրբեջանի գործելաոճը:
«Այստեղ եմ ես ասելու, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը»,- իր ելույթում նշել է խոսնակը։
Պարզվում է նաև, որ վերջինս լավ է տիրապետում ոչ միայն հայոց պատմությանը, այլև ծանոթ է հայ գրականությանը։ Իր ելույթը Փելոսին համեմեց՝ Պարույր Սևակի ստեղծագործությունից մի հատված ասմունքելով։
