210դիտումների քանակը

Այսօր Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը դառնում է 89 տարեկան: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որ նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։ Հիմնադրվել է 1933 թ. հոկտեմբերի 6-ին: 1935թ. մանկագիր Խնկո Ապոր մահվանից հետո, ի հիշատակ նրա, գրադարանն անվանվել է «Խնկո Ապոր անվան մանկական գրադարան»։ 1962 թ. գրադարանին շնորհվել է հանրապետականի կարգավիճակ: 2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է որպես ազգային մանկական գրադարան: Գրադարանի հավաքածուն ընթերցողներին տրամադրվում է ըստ տարիքային առանձնահատկության առանձնացված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով, որից օգտվում են 3-ից 18 տարեկան երեխաները և ընթերցանությունը կազմակերպողները։

Գրադարանի ֆոնդը կազմում է շուրջ 530.000 միավոր: Գրադարանային հավաքածուից տարվա ընթացքում օգտվում է շուրջ 19.000 ընթերցող: Գրադարանում գործում են նկարչական և թատերական խմբակներ, կազմակերպվում են մանկապատանեկան հետաքրքիր միջոցառումներ, գրադարանը դարձնելով երեխաների ընթերցանության, հետաքրքիր ժամանցի ու նոր գիտելիքների ձեռքբերման կարևոր վայրերից մեկը։

Նմանատիպ այլ նորություններ