Նեմրութը թե՛ Հայկական լեռնաշխարհի և թե՛ հին աշխարհի պատմության ամենատպավորիչ ու նույքան խորհրդավոր տեսարժան վայրերից մեկն է՝ Կոմմագեննեյի թագավորության հնագույն աստվածների ու արքաների պանթեոնը:
Այն գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայում՝ Նեմրութ լեռան բարձունքին: Իր կարևորությամբ երբեմն համեմատվում է Պերսեպոլիսյան մշակույթի կամ եգիպտական բուրգերի հետ: 50 մետր բարձրությամբ, 150 մ տրամագծով բլուրը, որն իրենից ներկայացնում է մանր քարերից արհեստականորեն կառուցված կոն, ենթադրությունների համաձայն հանդիսանում է Անտիոքոս Ա Երվանդունու դամբարան-սրբավայրը:
Բլրի արևելյան, արեմտյան և հյուսիսային կողմերում գտնվել են 3 հարթակներ, որոնցում կանգնեցված են եղել 8-10 մ բարձրությամբ, կրաքարե վեմերից կառուցված արձանախմբեր՝ գահավորակներով: Դրանք պատկերել են Կոմմագենե պետության աստվածներին, Անտիոքոս Ա Երվանդունուն, նրա նախնիներին, ինչպես նաև թագավորության զինանշանները, որք են առյուծն և արծիվը:
Ի տարբերություն հյուսիսային և արևմտյան հարթակների, որտեղ գրեթե ոչինչ չի մնացել , արևելյան հարթակը ամենամեծն է: Այստեղ արձանները կանգնեցված են թիկունքով դեպի բլուրը: Ամենակենտրոնում դիցարանը գլխավորող Արամազդն է, իսկ նրա աջ ու ձախ կողմերում գտնվում են Անահիտ դիցուհու, Միհր և Վահագն աստվածների արձանները:
Հետաքրքիր է, որ մ.թ.ա. երկրորդ հազարամյակում Խեթական տերության արքաների գլխավոր տիտղոսն արևայինն էր համարվում, և պատահական չէ, որ Արամազդի նախատիպը համարվող ամպրոպի գերագույն աստվածը կրում էր մի զենք, որը փորագրված է Արամազդի և Անտիոքոս արքայի սաղավարտներին:
Վերջինիս ծննդաբանության մասին տեղեկանում ենք իր իսկ թողած արձանագրություններից, որոնք վկայում են, որ Կոմմագենեյի թագավորական տունը սերում է հայոց Երվանդունիներից, իսկ մ.թ.ա. 4-3-րդ դդ չմոռանանք, որ Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել:
Մեզանից ավելի քան 2.000 տարի առաջ կառուցված այս սրբավայրը, որը բազմաթիվ գիտնականներ համարում են հին աշխարհի ութերորդ հրաշալիքը, հայտնաբերվել և մասամբ պեղվել է 19-րդ դարում, մաքրվել ու վերականգնվել՝ 20-րդ դարում: Պահպանվել են նույնիսկ դրա կինոնկարները: Իսկ նոր ժամանակներում առավել հայտնի է դարձել 1890 թ-ին՝ շնորհիվ գերմանացի ուսումնասիրողներ Կառլ Հյումանի և Օտո Փուչթայնի հրատարակած «Ճանապարորդություն Փոքր Ասիայում և հյուսիսային Սիրիայում» գրքի:
1987թ սրբավայր-դամբարանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: և այսօր էլ գտնվում է հնագետների և զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում:
Բացի հրաշակերտ ճարտարապետական արժեք լինելուց, Նեմրութ լեռան պանթեոնը կարևոր սկզբնաղբյուր է հնագույն հավատքի՝ մասնավորապես հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության համար:
Только что·

