1871դիտումների քանակը

Սեպտեմբերի 13-ին դիրքեր գնալու ճանապարհին ավտովթարից մահացած Միհրան Արթուրի Ասատրյանն է․․․․Ճանաչենք մեր հերոսներին

Սեպտեմբերի 13-ի առավոտյան շտապում էր դիրքեր։ Թշնամու գնդակից չէր վախենում։ Երրորդ պատերազմն էր իր կյանքում, չնայած տակավին երիտասարդ էր՝ ընդհամենը 28 տարեկան։ Ապրիլյանից հետո 44-օրյան, հետո չարաբաստիկ սեպտեմբերյան այդ օրը․․․․

Միհրանին ճանաչողները նրան բնութագրելիս առաջինը բառը որ ընտրում են հայրենասիրությունն է։ Գևորգ Չաուշի ոգին էր սասունցի այս երիտասարդի մեջ։ Գնաց․․․գնաց ու հասավ Արաբոյին, Նժդեհին, Մոնթեին, Անդրանիկին․․․

Փառք քեզ, հերոս։ Փառք քեզ ծնած ու սնած ծնողներին․․․

Քո անունը անմահ է, քո փառքը՝ մեր սրտերում

Նմանատիպ այլ նորություններ