208դիտումների քանակը

Շվեդիան տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ներառյալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Այդպիսի ծրագրերից է Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի «2020-2022 Մարդու իրավունքներ - Հայաստան» ծրագիրը։

Շվեդիայի ֆինանսավորմամբ` Ռաուլ Վալենբերգ ինստիտուտը զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում։ Այն կենտրոնանում է արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացում մարդու իրավունքների հայեցակետերի, մարդու իրավունքների հարցերի շուրջ միջոլորտային երկխոսության, կրթության ու հետազոտության վրա:

Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի վերջին այցը Հայաստան եղել է սեպտեմբերին։ Այցի շրջանակում տեղի են ունեցել դասընթացներ, աշխատաժողովներ, դասախոսություններ և հանդիպումներ հայաստանյան գործընկերների հետ։

Ներկայացուցիչները նաև այցելել են դեսպանություն՝ ներկայացնելու ծրագրի ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները։

Նմանատիպ այլ նորություններ