727դիտումների քանակը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ռուսաստանի Սարատով քաղաքի Հայոց ազգային համակարգի ներկայացուցիչներ Անրի Մարտիրոսյանինն և Վլադիմիր Կրտյանին։ Նրանք ներկայացրել են իրենց կողմից մշակած «Դիասֆերա» հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին կապ հաստատել միմյանց հետ, հաղորդակցվել, ինչպես նաև օգտվել հավելված կրթական և տեղեկատվական հնարավորություններից:

«Հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները՝ մենք ստեղծեցինք այս հավելվածը, որը թույլ կտա առավել ցանցային դարձնել սփյուռքը: Մենք երկար ենք աշխատել մեթոդաբանության ուղղությամբ, որպեսզի այն օգուտ բերի և՛ սփյուռքի համայնքներին, և՛ անհատ օգտատերերին»,-նշեցին հավելվածի հեղինակները:

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել ներկայացման և սերտ համագործակցության համար՝ նշելով, որ սա գրասենյակի և Սարատովի հայերի միջև փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է: Այնուհետ գրասենյակի մասնագետները հավելվածի վերաբերյալ ուղղեցին իրենց հարցերը և բարեփոխումների առաջարկներով են հանդես եկել:

Նմանատիպ այլ նորություններ