593դիտումների քանակը

Օրերս՝ սեպտեմբերի 29-30-ին, Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր հայ գրատպության 510-ամյակին։

Գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել շուրջ 17 երկրի մի քանի տասնյակ ներկայացուցիչ։

Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։

Գիտաժողովի ընթացքում ձեռք բերված մասնագիտական արժեքավոր փոխառությունն ու միջազգային կապերը հետագայում կապահովեն «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովների շարունակականությունը»,-բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

«Մասնագիտական առումով շատ կարևոր և արդյունավետ էր մասնակցությունը նմանօրինակ գիտաժողովի։ Շնորհակալությունս եմ հայտնում Ազգային գրադարանի տնօրեն տիկին Աննա Չուլյանին այսպիսի կարևոր նախաձեռնության համար, որ մեկ հարկի տակ կարողացավ համախմբել աշխրահի մեկ տասնյակից ավելի երկրներից մասնագետների։ Այս տեսանկյունից կարևոր էր հատկապես փորձի փոխանակումը»,- մեր հետ զրույցում նշեց Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, գիտաժողովի մասնակից Զարուհի Տոնոյանը։

«Հատկապես այս օրերին շատ կարևոր իրադարձություն էր, քանզի ևս մեկ անգամ արժեվորվեց գրադարանների դերը հասարակության մեջ։ Գիտաժողովը իր տեսակի մեջ աննախադեպ էր թե՛ բնույթով, թե՛ աշխարհագրությամբ»,- հավելեց գիտաժողովի մեկ այլ մասնակից, Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս Արմինե Հակոբյանը։

news-pic
news-pic
news-pic

Նմանատիպ այլ նորություններ