206դիտումների քանակը

Սյունիքի մարզպետարանում շարունակում է գործել Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացող խնդիրների լուծման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը։ Այս մասին տեղեկացնում է Սունիքի մարզպետարանը։

«Մինչ այս պահը նրա թեժ գծի հեռախոսահամարին (093 25 08 08) արցախցիներից մոտ 300 զանգ է ստացվել։ Զանգերը մեծ մասամբ վերաբերել են ճանապարհը շարունակել չկարողացող ուղևորների կեցության ու սննդի հարցերին։ Զանգերի միջոցով քաղաքացիները նաև պարբերաբար տեղեկություններ են հարցնում ճանապարհի բացվելու մասին։

Մարզպետարանը լուծում է տվել բոլոր այն մարդկանց խնդիրներին, որոնք դիմել են կեցության, սննդի, նաև առողջապահական խնդիրներով՝ (բուժօգնություն, դեղորայք և այլն)։ Թեժ գիծը գործում է շուրջօրյա․ ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները կարող են զանգահարել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների և հրատապ հարցերի դեպքում»,- ասված է հայտարարությունում։

Նմանատիպ այլ նորություններ