Հ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին:
Հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը:
Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ քիք-բոքսինգը շուտով կընդգրկվի օլիմպիական մարզաձևերի շարքում, և դրանից հետո քննարկումներն ավելի առարկայական կլինեն: Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիան ևս քայլեր է կատարում այդ ուղղությամբ։
